Հայերէն
Հրավիրում ենք ձեր կազմակերպությանը ներկայացնել թեկնածուների 2025թ. (19-րդ ամենամյա) Stevie® Awards for Sales & Customer Service (Stevie® Awards վաճառքի և հաճախորդների սպասարկման համար) մրցանակաբաշխության համար: Հաճախորդների սպասարկման, բիզնեսի զարգացման և վաճառքի մասնագետների համար համաշխարհային մրցանակաբաշխության այս ծրագիրը կազմվել է հեղինակավոր International Business Awards® և American Business Awards® ծրագրերի հիմնադիրների կողմից:
Եթե ցանկանում եք ստանալ մասնակցի փաթեթը, որում ներառված են հայտերի կազմման և ներկայացման ամբողջական հրահանգները, նշեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն այստեղ և մենք այն կուղարկենք ձեզ: Մենք պահպանում ենք գաղտնիության խստագույն կանոնները և անկախ պատճառից ոչ մի դեպքում որևէ մեկին չենք տրամադրի ձեր էլեկտրոնային փոստի հասցեն:
Սա մեր կայքի միակ էջն է, որը դուք կտեսնեք հայերենով: Բոլոր մյուս էջերը, ինչպես նաև մասնակցի փաթեթը, անգլերենով են: Դրա պատճառն այն է, որ մենք պահանջում ենք հայտերը ներկայացնել անգլերենով, որպեսզի մրցանակաբաշխության գործընթացում կարողանան մասնակցել ամբողջ աշխարհից գործարար մասնագետներ:
Stevie Awards for Sales & Customer Service մրցանակը շնորհվում է աշխարհի բոլոր երկրներում հաճախորդների սպասարկման, կապի կենտրոն լինելու, բիզնեսի զարգացման և վաճառքի մասնագետների ձեռքբերումների համար: Stevie Awards մրցանակաբաշխությունն իրականացնող կազմակերպությունը հիմնված է Միացյալ Նահանգներում: Մենք հանդիսանում ենք ութ տարբեր Stevie Awards մրցույթների կազմակերպիչը, որոնց մասին դուք կարող եք ծանոթանալ www.StevieAwards.com Stevie Award մրցանակաբաշխությունը աշխարհի ամենահեղինակային մրցանակներից մեկն է:
2024 թ.-ին ԱՄՆ-ի Նեվադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում անցկացված գալա բանկետում Stevie Awards for Sales & Customer Service մրցանակները շնորհվել էին ավելի քան 50 երկրների կազմակերպություններին և անհատներին: 2024 թ. մրցանակաբաշխության հաղթողների ցանկին ծանոթանալու համար սեղմեք այստեղ .
Stevie Awards for Sales & Customer Service մրցանակները շնորհվում են բազմաթիվ կատեգորիաներում: Եթե դուք որոշեք մասնակցել, ապա ընտրեք կատեգորիաները, որոնք համապատասխանում են այն ձեռքբերումներին, որոնց համար ձեր կազմակերպությունը ցանկանում է ճանաչում ձեռք բերել, և ներկայացրեք ձեր հայտերը՝ համաձայն այդ կատեգորիաների հրահանգների: Մրցանակաբաշխությունը կատարվում է հետևյալ կատեգորիաներում.
- Վաճառք
- Վաճառք՝ անհատական
- Վաճառք՝ թիմային
- Վաճառք՝ նվաճումներ
- Վաճառք՝ տարբերում
- Հաճախորդների սպասարկման և կապի կենտրոն
- Հաճախորդների սպասարկման և կապի կենտրոն՝ անհատական
- Հաճախորդների սպասարկման և կապի կենտրոն՝ թիմային
- Հաճախորդների սպասարկման և կապի կենտրոն՝ նվաճումներ
- Հաճախորդների սպասարկման բաժին
- Հաճախորդների սպասարկում՝ հաջողված
- Նոր ապրանք և ծառայություն
- Լուծումներ մշակող
- Բիզնեսի զարգացում
Կատեգորիաների ցանկը և նկարագրությունը գրանցման լրակազմում է:
Առաջադրումների համար պահանջվում է ներկայացնել գրավոր էսսե՝ մինչև 650 բառի սահմաններում՝ նկարագրելով առաջադրվող հավակնորդի նվաճումները` նախատեսված իրավասու ժամանակահատվածում, կամ՝ մինչև հինգ (5) րոպե տևողությամբ տեսանյութ՝ նկարագրելով նույնը: Առաջադրվող հավակնորդը կարող է լինել անհատ, թիմ, նոր ապրանք կամ ծառայություն կամ՝ ողջ կազմակերպությունը:
2025 թվականի Stevie մրցանակաբաշխությունը վաճառքի և հաճախորդների սպասարկման կատեգորիաներում կհայտարարվի մարտի 6-ին: Հաղթողները կճանաչվեն Նյու Յորքում ապրիլի 10-ին կայանալիք արարողության ժամանակ: Հաղթողները պարտավոր չեն մասնակցել արարողությանը:
Stevie Awards մրցանակաբաշխությունը ներկայացուցիչներ ունի շատ երկրներում: Այս ներկայացուցիչները տեղեկատվություն կտրամադրեն և կօգնեն երկրում գործող կազմակերպություններին ՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու հարցում: Ձեր երկրում Stevie Awards ներկայացուցիչ ունենալը պարզելու համար սեղմեք այստեղ:
Կարող եք նաև կապվել կազմակերպիչների հետ հետևյալ հասցեով.
The Stevie Awards
10560 Main Street, Suite 519
Fairfax, Virginia 22030, USA
Հեռախոս. +1 703-547-8389
Ֆաքս. +1 703-991-2397
Էլ. Փոստ. help@stevieawards.com