Search our sites

Search past winners/finalists


  • MESA logo

Հայերէն

IBA Montage

Հրավիրում ենք ձեր կազմակերպությանը հայտեր ներկայացնել՝ մասնակցելու 2024թ. (21-րդ տարեկան) Միջազգային գործարարության մրցանակներ (International Business Awards®) հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխութկանը:

Եթե ցանկանում եք ստանալ մասնակցի փաթեթը, որում ներառված են հայտերի կազմման և ներկայացման ամբողջական հրահանգները, նշեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն այստեղ և մենք այն կուղարկենք ձեզ: Մենք պահպանում ենք գաղտնիության խստագույն կանոնները և որևէի մեկին չենք տրամադրի ձեր էլեկտրոնային փոստի հասցեն՝ անկախ պատճառից:

 

 

Սա այս կայքի միակ էջն է, որը դուք կտեսնեք այս լեզվով: Բոլոր մյուս էջերը, ինչպես նաև մասնակցի փաթեթը, անգլերենով են: Դա պայմանավորված է նրանով, որ մենք պահանջում ենք հայտերը ներկայացնել անգլերենով, որպեսզի մրցանակաբաշխության գործընթացում կարողանան մասնակցել ամբողջ աշխարհի գործարար մասնագետները:

 

International Business Awards-ի մասին

International Business Awards-ը աշխարհում միակ մրցանակաբաշխության ծրագիրն է, որը ճանաչում է գործարարության ձեռքբերումները բոլոր բնագավառներում: Stevie Awards մրցանակաբաշխության կազմակերպությունը հիմնված է Միացյալ Նահանգներում: Մենք հանդիսանում ենք յոթ տարբեր Stevie Awards մրցույթների կազմակերպիչը, որոնց դուք կարող եք ծանոթանալ www.StevieAwards.com կայքում: Stevie Award մրցանակաբաշխությունը աշխարհի ամենահեղինակային մրցանակներից մեկն է:

2023թ. Միջազգային Սթիվի Ավորդս (International Stevie Awards) մրցանակները շնորհվել են ավելի քան 60 երկրների կազմակերպությունների և անհատների: 2023թ. մրցանակաբաշխության հաղթողների ցանկին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

 

Կատեգորիաներ

International Business Awards-ի մրցանակները շնորհվում են բազմաթիվ կատեգորիաներում: Եթե դուք որոշեք մասնակցել, ապա ընտրեք կատեգորիաները, որոնք համապատասխանում են այն ձեռքբերումներին, որոնց համար ձեր կազմակերպությունը ցանկանում է ճանաչում ձեռք բերել, և ներկայացրեք ձեր հայտերը՝ համաձայն այդ կատեգորիաների հրահանգների: Մրցանակաբաշխությունը կատարվում է հետևյալ կատեգորիաներում.

• «Տարվա ընկերություն»
• «Հասարակության հետ կապեր»
• «Հաճախորդների սպասարկում»
• «Մարդկային ռեսուրսներ»
• «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ»
• «Կառավարում»
• «Մարկետինգ»
• ԶԼՄ-ների բոլոր ձևեր, այդ թվում՝ «Համացանց (Վեբ)», «Տարեկան զեկույց», «Միջոցառում» և «Տեսաֆիլմ» մրցանակներ
• «Գործարարություն»
• «Նոր պրոդուկտ»

Կատեգորիաների ցանկը և նկարագրությունը, յուրաքանչյուրի համար հայտերի ներկայացման գծով պահանջները և ժամկետները, ինչպես նաև մասնակցության համար գանձվող վճարները ներկայացված են մասնակցի փաթեթում:

Կատեգորիաների մեծ մասի համար դուք հնարավորություն ունեք ներկայացնել ձեր կամ ձեր կազմակերպության կողմից ընտրած կատեգորիաներում նվաճումների մասին մինչև հինգ (5) րոպե տևողությամբ տեսանյութ կամ կատեգորիաների հարցերին գրավոր պատասխաններ:

 

Մրցանակները

2024Թ. Միջազգային Սթիվի Ավորդս (International Stevie Awards) մրցանակակիրների անունները կհրապարակվեն օգոստոսի 14-ին։ Այնուհետև Stevie Award մրցանակները և Արծաթե ու Բրոնզե մեդալները կշնորհվեն հոկտեմբերին Եվրոպայում կայանալիք արարողության ժամանակ:

 

Կապի միջոցներ

Խնդրում ենք կապնվել մեզ հետ ցանկացած հարցի վերաբերյալ, որը կարող եք ունենալ International Business Awards կամ որևէ այլ Stevie Awards ծրագրի մասին:

The Stevie Awards
10560 Main Street, Suite 519
Fairfax, Virginia 22030, USA
Հեռախոս. +1 703-547-8389
Ֆաքս. +1 703-991-2397
Էլ. Փոստ. help@stevieawards.com